▶ ARTN

11/17/2020 ARTN NEWS with Varditer Grigoryan

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն:Այսօր ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն գրառմամբ տեղեկացրել է, որ ԱՄՆ կառավարությունը օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտից տուժած մարդկանց: Հայ դատի՝ ԱՄՆ կառավարության նկատմամբ առաջադրված պահանջներին միանալու համար՝ https://marchtojustice.org/osce/issue-form/0?fbclid=IwAR1CwR-ovc8UrDMBeLtNm1i__HmshOW1xecD_j- Նիդերլանդների խորհրդարանը հավանություն է տվել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառությանը՝ երկրին սպառազինության մատակարարման էմբարգոյի տեսքով: Արցախյան հիմնախնդրի շուրջ եռակողմ համաձայնության պարագայում Ադերբեջանի նախագահը հրաժարվում է դնել Արցախի կարգավիճակի հարցն առհասարակ, Հայաստանի վարչապետը պնդում է, թե հենց դա պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում, Ռուսաստանում հրաժարվում են խոսել այդ մասին: Այս պահին 1200 արցախցիներ վերադարձել են իրենց բնակության մշտական վայրեր: Թուրքիայի խորհրդարանը հակված է հաստատելու Ադրբեջան զինծառայողներ ուղարկելու մասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը: Թուրքիան զորքեր է կուտակում Հայաստանի հետ սահմանին: ԱՅս մասին գրառում է արել ASB լրատվական գործակալությունն իր թուիթերյան էջում՝ հղում կատարելով Վլադիմիր Սոլովյովին: Հրադադարի հաստատումից հետո Երևան-Ստեփանակերտ ճանապարհին գերեվարվել են Հայաստանի առնվազն 10 քաղաքացիներ: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այսօր մանրամասներ է ներկայացրել պատերազմի վերաբերյալ: Տեղական լրահոսից: Կալիֆորնիայում կորոնավիրուսով նոր վարակվածների թվի աճով պայմանավորված՝ նահանգը տնտեության վերափակման աշխատանքներ է իրականացնում:Արգելվում են ծառայությունները՝ ներքին սպասարկման առումով՝ բացառությամբ առևտրի կենտրոնների: ԴԻմակ կրելը պարտադիր է՝ բացառություններով: Լոս Անջելեսում հանրային դպրոցները կշարունակեն աշխատել հեռավար տարբերակով: Orange County-ն պետք է վերափակի տնտեսությունը մինչև կեսգիշեր:Փակվելու են ներքին սպասարկման առւմով ռեստորանները, պաշտամունքի կենտրոնները և այլն: Նորընտիր նախագահ Ջո Բայդընը կոչ է արել կոնգրեսին հաստատել համաճարակային աջակցության երկրորդ՝ 3.4 տիլիոն բյուջեով նախագիծը: Բայդընը հրապարակել է իր վարչակազմի՝ Կաբինետի նոր և կարևորագույն նշանակումները: Լոս Անջելես քաղաքը 500 դոլարի գրանթ է առաջարկում լոսանջելեսաբնակներին՝ կոմունալ վարձերի դիմաց: Ծրագրին դիմելու համար՝ www.ladwp.com

ARTN LIVE CHANNEL IPTV